Ընդհանուր դրույթներ
Հաստատված է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի գործադիր տնօրենի 31.08.2021 թվականի 31082021 հրամանով։
1. Սույն օգտագործման կանոնները (այսուհետ՝ նաև Կանոններ) սահմանում են teachforarmenia.org կայքում (այսուհետ՝ նաև Կայք) տեղադրված նյութերի օգտագործման կանոնները։
2. Կայքում տեղադրված բոլոր և ցանկացած նյութերի, այդ թվում, բայց ոչ միայն գրաֆիկներ, վիդեոներ, նկարներ, տեքստեր և այլն (այսուհետ՝ նաև Նյութ/եր) բացառիկ գույքային իրավունքները պատկանում են «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամին (այսուհետև՝ նաև Հիմնադրամ)։
3. Մուտք գործելով և Կայքն օգտագործելով անձը համաձայնվում է դրա օգտագործման Կանոններին։ Կանոնները պարտադիր են բոլորի համար՝ անկախ անձանց հետ առանձին կնքված պայմանագրից։
4. Կայքում տեղադրված Նյութերի (ամբողջական կամ մասնակի) կամ հարակից իրավունքների օբյեկտի ցանկացած օգտագործում անօրինական է, եթե նախապես, մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հիմնադրամի թույլտվությունը։
5. Հեղինակային նյութերն արտահայտում են միայն հեղինակի կարծիքը և կարող են չհամընկնել «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի կարծիքի հետ։