Մեր 2050 թվականի խոստումը
Ահա խնդիրը, որը մենք տեսնում ենք, և խոստումը, որին մնալու ենք հավատարիմ։
Հայաստանի բնակչության կեսից ավելին այսօր կենտրոնացած է Երևան քաղաքում, երկրի հարստության զգալի մասը՝ մայրաքաղաքի ընդամենը մի քանի քառակուսի կիլոմետրերում։ Հայաստանի ողջ տարածքում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում (Արցախ, 2017–2023), գյուղերը դատարկվել են՝ հնարավորությունների բացակայության պատճառով։
Երբ դպրոցները թուլանում են, ընտանիքները հեռանում են։ Երբ ընտանիքները հեռանում են, համայնքները մարում են։ Իսկ երբ հնարավորությունները կենտրոնանում են մի կետում, վտանգի տակ է հայտնվում ամբողջ ազգը։
Ներկայիս իրականությունը պարզ է. Հայաստանում չափազանց շատ աշակերտներ դեռևս չունեն հասանելիություն որակյալ կրթությանը, իսկ գյուղական համայնքներում հնարավորություններն էլ ավելի սակավ են։ «Դասավանդի՛ր, Հայաստան» աշակերտական տեսլականը ստեղծվել է հենց դա փոխելու համար․ անհատի հաջողությունը չպետք է պայմանավորված լինի նրա ծննդավայրով, և յուրաքանչյուր համայնք կարող է կառուցել ապագա՝ հանուն որի արժե մնալ այդ համայնքում։
Մենք հավատում ենք, որ փոփոխությունը հնարավոր է։ Հավատում ենք նաև, որ այդ փոփոխությունը կառաջնորդեն հենց այն աշակերտները, որոնք հաճախ ուշադրության չեն արժանանում։
Ահա խոստումը, որ տալիս ենք մեր համայնքներից որևէ մեկում այսօր ծնված երեխային.
Մինչև քո 25 ամյակը՝ Հայաստանը կփոփոխվի քո մասնակցությամբ։
Դու կզարգանաս՝ պատրաստ լինելով լուծել տեղական խնդիրները, կսովորես առաջնորդել, կառուցել և ծառայել։ Քաղաքացիական պատասխանատվության հանդեպ քո հանձնառությունը կխթանի կրթական արդարությանն ուղղված շարժումը, իսկ քո համայնքի համար հպարտությունն ու հավատը կարթնացնեն տեղական ստեղծարարությունն ու նախաձեռնողականությունը։ Եվ այն Հայաստանը, որը դու կժառանգես, էապես կտարբերվի այսօրվանից՝ քո, ինչպես նաև քո հասակակիցների, ծնողների, ուսուցիչների և մենթորների համատեղ առաջնորդության շնորհիվ։
Ահա թե ինչ է նշանակում «2050 թվականի խոստումը» մեզ համար.
սա հեռավոր փափագ չէ, այլ խոստում սերնդին։
Այն իրականացնելու համար «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամն իր երկամյա «Ազգային ծառայություն» ծրագրի միջոցով մշակում է Ուսուցիչ-առաջնորդների վերապատրաստումը՝ փոփոխությունների վրա հիմնված ուսուցման իրականացմամբ, որպեսզի աշակերտները ոչ միայն իմանան աշխարհի մասին, այլև հասկանան՝ ինչպես փոխել այն: Յուրաքանչյուր համայնքում մեր նպատակը նույնն է՝ օգնել երեխաներին դառնալ այնպիսի քաղաքացիներ, ովքեր կամրապնդեն իրենց դպրոցները, իրենց գյուղերը և, ի վերջո, ազգը:
Կրթությունն է այն ճանապարհը, որով մենք կանգնեցնում ենք անկումը։
Առաջնորդությունն է այն ուժը, որով մենք վերակառուցում ենք
և աշակերտներն են այն հիմքը, որի վրա կառուցվում է Հայաստանի ապագան։
Մեր արժեքները
Գերազանցություն ծառայության մեջ
Մենք որդեգրել ենք բարձրագույն չափանիշներ, քանի որ մեր երեխաներն արժանի են լավագույնին: Միջակությունը տարբերակ չէ, երբ խնդիրը վերաբերում է ազգի ապագային:
Տեղական խորքային գիտելիք
Իրական փոփոխությունը գալիս է համատեքստի ըմբռնումից: Մենք աշխատում ենք համայնքների ներսում՝ սովորելով այն մարդկանցից, ովքեր ամենամոտն են մարտահրավերներին:
Երկարաժամկետ հանձնառություն
Ազգաշինությունը ավարտի ժամկետ ունեցող նախագիծ չէ: Մենք ներդրում ենք կատարում մարդկանց և համակարգերի մեջ սերունդների վրա ազդեցություն ունենալու համար:
Հաշվետվողականություն և թափանցիկություն
Մենք հաշվետու ենք մեր աշակերտներին, համայնքներին և աջակիցներին: Յուրաքանչյուր որոշում հիմնված է փաստերի և ազնվության վրա:
Դարձեք խոստման մասնիկը
Միացեք մեզ այս ապագան կառուցելու համար
Դարձեք այն սերնդի մասը, որը վերափոխում է Հայաստանը կրթության միջոցով: