Գաղտ­նիութ­յան քա­ղա­քա­կա­նութ­յուն

«Դա­սա­վան­դի՛ր, Հա­յաս­տան» կրթա­կան հիմ­նադ­րա­մը կարև­ո­րում է տե­ղե­կատ­վութ­յան գաղտ­նիութ­յան Ձեր ի­րա­վուն­քը և ձեռ­նար­կում է բո­լոր մի­ջոց­նե­րը՝ պաշտ­պա­նե­լու այն սույն քա­ղա­քա­կա­նութ­յա­նը հա­մա­պա­տաս­խան։

Աղբ­յու­րում նշված GDPR-ի ու­ժի մեջ մտնե­լու ամ­սա­թիվ: 2018 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րի 25

Աղբ­յու­րի նշում․ անգ­լե­րեն և հա­յե­րեն աղբ­յուր­նե­րում GDPR-ի ամ­սա­թի­վը տար­բեր է։ Այս տար­բե­րա­կում պահ­պան­վում է հա­յե­րեն աղբ­յու­րի ձև­ա­կեր­պու­մը։

Ձեր ի­րա­վունք­նե­րը և շա­հե­րը

Մենք պար­տա­վոր­վում ենք հար­գել Ձեր գաղտ­նիութ­յան ի­րա­վուն­քը։ Դա հաշ­վի առ­նե­լով՝ կարև­որ է, որ Մենք Ձեզ ներ­կա­յաց­նենք Ձեր ո­րո­շա­կի ի­րա­վունք­ներ, ո­րոնք հա­սա­նե­լի են Ձեզ Մեզ տրա­մադ­րած տե­ղե­կատ­վութ­յան պահ­պա­նութ­յան հա­մար։

Հա­սա­նե­լիութ­յան ի­րա­վունք. Ձեր ի­րա­վուն­քը լի­նեն տե­ղե­կաց­ված Ձեր տե­ղե­կատ­վութ­յան մա­սին և հայ­ցել հա­սա­նե­լիութ­յուն Ձեր տե­ղե­կատ­վութ­յա­նը։

Ուղղ­ման ի­րա­վունք. Ձեր ի­րա­վուն­քը պա­հան­ջել, որ­պես­զի մենք ուղ­ղենք կամ թար­մաց­նենք Ձեր տե­ղե­կատ­վութ­յու­նը, եթե այն ոչ հստակ կամ ոչ ամ­բող­ջա­կան է։

Հե­ռաց­նե­լու պա­հան­ջի ի­րա­վունք. Ձեր ի­րա­վուն­քը պա­հան­ջել, որ­պես­զի մենք հե­ռաց­նենք Ձեր տե­ղե­կատ­վութ­յու­նը։

Սահ­մա­նա­փակ­ման ի­րա­վունք. Ձեր ի­րա­վուն­քը պա­հան­ջել, որ­պես­զի մենք ժա­մա­նա­կա­վո­րա­պես կամ ընդ­միշտ դա­դա­րեց­նենք Ձեր ամ­բող­ջա­կան կամ մաս­նա­կի տե­ղե­կատ­վութ­յան մշա­կու­մը։

Ա­ռարկ­ման ի­րա­վունք. Ձեր ի­րա­վուն­քը ա­ռար­կել, որ­պես­զի Ձեր տե­ղե­կատ­վութ­յու­նը մշակ­վի ուղ­ղա­կի մար­քե­թին­գի նպա­տակ­նե­րով։

Տվյալ­նե­րի փո­խանց­ման ի­րա­վունք. Ձեր ի­րա­վուն­քը հայ­ցել Ձեր տե­ղե­կատ­վութ­յան պատ­ճե­նը է­լեկտ­րո­նա­յին ե­ղա­նա­կով և Ձեր ի­րա­վուն­քը փո­խան­ցել այդ տե­ղե­կատ­վութ­յու­նը այլ վայ­րում օգ­տա­գոր­ծե­լու հա­մար։

Ինք­նաշ­խատ կա­յաց­ված ո­րո­շում­նե­րին չեն­թարկ­վե­լու ի­րա­վունք. Ձեր ի­րա­վուն­քը չեն­թարկ­վել միայն ինք­նաշ­խատ ե­ղա­նա­կով կա­յաց­ված ո­րո­շում­նե­րին, նե­րառ­յալ պրոֆի­լա­վո­րու­մը, որ­տեղ ո­րո­շու­մը կա­րող է ու­նե­նալ ի­րա­վա­կան ազ­դե­ցութ­յուն Ձեր վրա կամ թող­նել նմա­նա­տիպ էա­կան ազ­դե­ցութ­յուն։

Եթե Դուք ցան­կա­նում եք ի­րաց­նել դրան­ցից որևէ մե­կը, խնդրում ենք Ձեր հարց­ման մեջ նշել (ա) որ տե­ղե­կատ­վութ­յունն է վե­րա­բեր­վում Ձեզ և (բ) վե­րոթ­վարկ­ված ի­րա­վունք­նե­րից ո­րոնք եք Դուք ցան­կա­նում ի­րաց­նել։

Ի՞նչ տե­ղե­կատ­վութ­յուն ենք մենք հա­վա­քում

Երբ Դուք կա­տա­րում եք նվի­րա­բե­րութ­յուն «Դա­սա­վան­դի՛ր, Հա­յաս­տան» կրթա­կան հիմ­նադ­րա­մին Մեր կայ­քի մի­ջո­ցով կամ ոչ առ­ցանց կար­գով, կա­տար­վում է Ձեր ան­վան, հե­ռա­խո­սա­հա­մա­րի, է­լեկտ­րո­նա­յին փոս­տի հաս­ցեի, բնա­կութ­յան կամ գրանց­ման վայ­րի և նմա­նա­տիպ այլ տվյալ­նե­րի հար­ցում։

Մենք նաև հարց­նում ենք Ձեր ա­նու­նը և է­լեկտ­րո­նա­յին փոս­տի հաս­ցեն, երբ Դուք գրանց­վում եք՝ ստա­նա­լու մեր ազ­դագ­րե­րը։

Եր­րորդ կողմ հան­դի­սա­ցող հար­թակ­նե­րում կա­րող է կա­տար­վել այն­պի­սի տվյալ­նե­րի հար­ցում, ինչ­պի­սին Ձեր բան­կա­յին կամ այլ քար­տի հա­մարն է։ Նման տե­ղե­կատ­վութ­յու­նը Մեզ մնում է ան­հայտ, և դրա գաղտ­նիութ­յու­նը կա­նո­նա­կարգ­վում է եր­րորդ կողմ հան­դի­սա­ցող հար­թա­կի գաղտ­նիութ­յան պայ­ման­նե­րով և քա­ղա­քա­կա­նութ­յամբ։

Մեր ին­տեր­նե­տա­յին կայ­քը Ձեզ­նից հա­վա­քում է ո­րոշ տվյալ­ներ և Ձեր կող­մից մեր կայ­քից օգտ­վե­լուն հետև­ում տե­ղե­կատ­վութ­յան ստաց­ման և դրան հետև­ե­լու հա­տուկ ավ­տո­մա­տաց­ված տեխ­նո­լո­գիա­նե­րի՝ քու­քի­նե­րի մի­ջո­ցով։ Մենք կա­րող ենք նաև ավ­տո­մա­տաց­ված ե­ղա­նա­կով ստա­նալ տվյալ­ներ Ձեր բջջա­յին հե­ռա­խո­սի և ին­տեր­նե­տա­յին կա­պի կամ ի­րա­կան ժա­մա­նա­կում Ձեր սար­քի գտնվե­լու վայ­րի մա­սին, ինչ­պես նաև հաշ­վա­ռել մեր կայ­քի այ­ցե­լու­նե­րի IP հաս­ցե­նե­րը։

Մեր կող­մից հա­վաք­ված ո­րոշ տվյալ­ներ ան­հա­տա­պես ճա­նա­չե­լի են, ինչ­պես օ­րի­նակ՝ Ձեր ա­նու­նը և հե­ռա­խո­սա­հա­մա­րը։ Այ­դու­հան­դերձ, ո­րոշ տվյալ­ներ կա­րող են կու­տակ­վել հա­մա­հա­վաք ձև­ով՝ ել­նե­լով կայ­քի ո­րա­կա­կան և ֆունկ­ցիո­նալ բա­րե­լավ­ման նկա­տա­ռում­նե­րից։

Ինչ­պե՞ս ենք Մենք հա­վա­քում տե­ղե­կատ­վութ­յուն Ձեր մա­սին

Մենք կա­տա­րում ենք Ձեր մա­սին տե­ղե­կատ­վութ­յան հար­ցում (օ­րի­նակ՝ գրանց­ման և կոն­տակ­տա­յին ձև­աթղ­թե­րի մի­ջո­ցով) կամ այդ նպա­տա­կով կի­րա­ռում ենք տվյալ­նե­րի հա­վաք­ման և դրանց հետև­ե­լու ավ­տո­մա­տաց­ված տեխ­նո­լո­գիա­ներ (օ­րի­նակ՝ Google Analytics, Squarespace Analytics)։

Ինչ­պե՞ս ենք Մենք օգ­տա­գոր­ծում տե­ղե­կատ­վութ­յու­նը Ձեր մա­սին

Մենք օգ­տա­գոր­ծում ենք Մեր կող­մից հա­վաք­ված տվյալ­նե­րը՝ հետև­ե­լու Մեր ֆի­նան­սա­վոր­ման գոր­ծըն­թաց­նե­րին, ու­ղար­կե­լու հան­գա­նա­կութ­յուն­նե­րի վե­րա­բեր­յալ ծա­նու­ցագ­րեր և շնոր­հա­կա­լա­կան նա­մակ­ներ, ա­վե­լաց­նե­լու Ձեզ Մեր հաս­ցեա­տե­րե­րի ցու­ցա­կում և Ձեր տվյալ­նե­րը նե­րա­ռե­լու մեր հան­րա­յին ի­րա­զեկ­ման նյու­թե­րում։

Նվի­րա­բե­րութ­յուն կա­տա­րե­լով Հիմ­նադ­րա­մին՝ Դուք տա­լիս եք Ձեր հա­մա­ձայ­նութ­յու­նը մեր կող­մից Ձեր մա­սին անձ­նա­կան տե­ղե­կատ­վութ­յան օգ­տա­գործ­մա­նը, նե­րառ­յալ Ձեր հան­գա­նա­կութ­յան չա­փի մա­սին տե­ղե­կատ­վութ­յուն զե­տե­ղե­լը մեր նյու­թե­րում՝ բա­ցա­ռութ­յամբ ա­նա­նուն մնա­լու Ձեր նա­խընտ­րութ­յան դեպ­քում։

Մենք նաև օգ­տա­գոր­ծում ենք այս տե­ղե­կատ­վութ­յու­նը ընդ­հա­նուր բնույ­թի գոր­ծառ­նա­կան նպա­տակ­նե­րի հա­մար, ինչ­պի­սիք են մեր կայ­քի բո­վան­դա­կութ­յու­նը կամ Ձեր կող­մից ո­րոն­վող որևէ տե­ղե­կատ­վութ­յուն Ձեզ մա­տու­ցե­լը, ծա­նու­ցում­ներ ու­ղար­կե­լու մի­ջո­ցով Ձեզ հետ կապ հաս­տա­տե­լը, մեր սեր­վե­րում խնդիր­նե­րի պար­զա­բա­նու­մը, մեր կայ­քի վա­րու­մը, ընդ­հա­նուր տեն­դենց­նե­րի վեր­լու­ծութ­յու­նը և այ­ցե­լու­նե­րի թվի շար­ժին հետև­ե­լը։

Մեր ին­տեր­նե­տա­յին կայք կա­տա­րած այ­ցե­լութ­յուն­նե­րի վե­րա­բեր­յալ մեր հա­վա­քած տե­ղե­կատ­վութ­յու­նը օգ­նում է մեզ բա­րե­լա­վել կայ­քը և այն ա­վե­լի լավ ծա­ռա­յեց­նե­լու հան­րութ­յա­նը, ինչ­պես նաև պատ­կե­րա­ցում կազ­մել մեր լսա­րա­նի ծա­վա­լի և կա­տա­րած այ­ցե­լութ­յուն­նե­րի պատ­կե­րի մա­սին։

Մենք կա­րող ենք նաև օգտ­վել այս ինֆոր­մա­ցիա­յից՝ եր­րորդ կողմ հան­դի­սա­ցող գոր­ծըն­կեր­նե­րի ո­րոշ հայ­տա­րա­րութ­յուն­ներ ցու­ցադ­րե­լու կամ նրանց թի­րա­խա­յին լսա­րա­նին հասց­նե­լու հա­մար։ Եթե Դուք առնչ­վում եք այդ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րին, եր­րորդ կող­մը կա­րող է Ձեզ դի­տար­կել որ­պես իր չա­փա­նիշ­նե­րին հա­մա­պա­տաս­խա­նող լսա­րան։

Ո՞ւմ հա­մար ենք բա­ցա­հա­յում Ձեր տվյալ­նե­րը

Մենք կա­րող ենք բա­ցա­հայ­տել մեր հա­վա­քած կամ Ձեր տրա­մադ­րած անձ­նա­կան տվյալ­նե­րը աշ­խա­տա­կազ­մի ան­դամ­նե­րի, կա­պա­լա­ռու­նե­րի և «Կրթութ­յուն բո­լո­րի հա­մար»-ին ծա­ռա­յութ­յուն մա­տու­ցող­նե­րի հա­մար։

Մենք կա­րող ենք նաև տրա­մադ­րել Ձեր տվյալ­նե­րը ո­րոշ հա­մա­խոհ կա­ռույց­նե­րի, ինչ­պի­սին «Դա­սա­վան­դի՛ր, Հա­յաս­տան»-ի ըն­կեր­ներ կազ­մա­կեր­պութ­յունն է, ինչ­պես նաև նրանց աշ­խա­տա­կազ­մե­րին, կա­պա­լա­ռու­նե­րին և ծա­ռա­յութ­յուն մա­տու­ցող­նե­րին։

Կա­րող է նաև ծա­գել այդ տե­ղե­կատ­վութ­յան հրա­պա­րակ­ման անհ­րա­ժեշ­տութ­յուն՝ ի պա­տաս­խան որևէ դա­տա­կան ո­րոշ­ման, օ­րեն­քի կամ ի­րա­վա­կան գոր­ծըն­թա­ցի հայ­ցի, կամ այն դեպ­քում, երբ անհ­րա­ժեշտ է կամ տե­ղին բա­ցա­հայ­տել Ձեր տվյալ­նե­րը՝ ել­նե­լով Հիմ­նադ­րա­մի, մեր դո­նոր­նե­րի և այ­ցե­լու­նե­րի ի­րա­վունք­նե­րի, սե­փա­կա­նութ­յան և կամ անվ­տան­գութ­յան պաշտ­պա­նութ­յան նկա­տա­ռում­նե­րից։

Մենք կա­րող ենք ա­ռանց սահ­մա­նա­փա­կում­նե­րի հրա­պա­րա­կել նաև մեր այ­ցե­լու­նե­րի և դո­նոր­նե­րի մա­սին հա­մա­հա­վաք տե­ղե­կատ­վութ­յուն, ինչ­պես նաև տե­ղե­կատ­վութ­յուն, որը չի բա­ցա­հայ­տում որևէ ան­հա­տի կամ սուբ­յեկ­տի ինք­նութ­յու­նը։

Մեր կող­մից չի հրա­պա­րակ­վի Ձեր որևէ անձ­նա­կան տե­ղե­կատ­վութ­յուն եր­րորդ կող­մե­րի հա­մար այլ կերպ, քան վե­րը նշված կար­գով։

Տվյալ­նե­րի անվ­տան­գութ­յուն

Մենք հա­մա­րում ենք ձեր տե­ղե­կատ­վութ­յան գաղտ­նիութ­յունն ու անվ­տան­գութ­յու­նը չա­փա­զանց կարև­որ։ Մենք ձեր անձ­նա­կան տվյալ­նե­րը գաղտ­նի կպա­հենք և դրանք չենք տրա­մադ­րի եր­րորդ կող­մե­րին, բա­ցա­ռութ­յամբ այն դեպ­քե­րի, եթե այլ բան նա­խա­տես­ված է սույն Գաղտ­նիութ­յան քա­ղա­քա­կա­նութ­յան մեջ, կամ եթե մենք բա­րեխղ­ճո­րեն հա­վա­տում ենք, որ նման բա­ցա­հայ­տու­մը անհ­րա­ժեշտ է հա­տուկ դեպ­քե­րում։

Մենք ող­ջա­միտ մի­ջոց­ներ ենք ձեռ­նար­կում՝ պաշտ­պա­նե­լու Ձեզ նույ­նա­կա­նաց­նող տե­ղե­կատ­վութ­յու­նը եր­րորդ կող­մե­րի բա­ցա­հայ­տու­մից կամ դրանց հա­սա­նե­լիութ­յու­նից։ Խնդրում ենք նկա­տի ու­նե­նալ, որ մենք չենք ե­րաշ­խա­վո­րում ճա­նա­չե­լի տե­ղե­կատ­վութ­յան անվ­տան­գութ­յու­նը, և կա ո­րո­շա­կի ռիսկ, որ չար­տոն­ված եր­րորդ կող­մը կա­րող է մի­ջոց գտնել մեր անվ­տան­գութ­յան հա­մա­կար­գե­րը շրջան­ցե­լու հա­մար։

Փո­փո­խութ­յուն­ներ գաղտ­նիութ­յան քա­ղա­քա­կա­նութ­յան մեջ

Ժա­մա­նակ առ ժա­մա­նակ մենք կա­րող ենք վե­րա­նա­յել մեր գաղտ­նիութ­յան քա­ղա­քա­կա­նութ­յու­նը։ Մեր կայ­քի օգ­տա­տե­րե­րի անձ­նա­կան տե­ղե­կատ­վութ­յան նկատ­մամբ մեր մո­տե­ցում­նե­րում շո­շա­փե­լի փո­փո­խութ­յուն­նե­րի դեպ­քում գաղտ­նիութ­յան նոր քա­ղա­քա­կա­նութ­յու­նը կհրա­պա­րակ­վի սույն է­ջում։

Գաղտ­նիութ­յան քա­ղա­քա­կա­նութ­յան վեր­ջին լրամ­շակ­ման ամ­սա­թի­վը նշված է սույն էջի վեր­նա­մա­սում։ Խնդրում ենք պար­բե­րա­բար հետև­ել այս է­ջին՝ դրա­նում կա­տար­վող փո­փո­խութ­յուն­նե­րին ի­րա­զեկ լի­նե­լու հա­մար։

Փո­փո­խութ­յուն­նե­րը գոր­ծում են հրա­պա­րակ­ման պա­հից և պար­տա­դիր են հրա­պա­րակ­ման պա­հից Կայ­քի Օգ­տա­տե­րե­րի հա­մար։ Յու­րա­քանչ­յուր ան­գամ կայ­քից օգտ­վե­լիս Դուք տա­լիս եք Ձեր հա­մա­ձայ­նութ­յու­նը քա­ղա­քա­կա­նութ­յան մեջ կա­տար­ված փո­փո­խութ­յուն­նե­րին։

«Դա­սա­վան­դի՛ր, Հա­յաս­տան» կրթա­կան հիմ­նադ­րա­մին