Անցնել հիմնական բովանդակությանը

Հայաստանի կրթության ոլորտում երկամյա ազգային ծառայության առաջատար ծրագիր

«Դասավանդի՛ր, Հայաստան»
Մեր մարդիկ
Մեր Ծրագիրը
2050 խոստում
Նորություններ
Գործընկերներ
Հաշվետվություններ
ՆվիրաբերելԴիմել հիմա
Հիմնադիր և խորհուրդՄեր թիմըՈւսուցիչ-առաջնորդներՇրջանավարտ-դեսպաններԴպրոցական գործընկերներ
Ընդհանուր պատկերՈւսուցում և նախապատրաստությունTech4ArmeniaՓոփոխությունների վրա հիմնված ուսուցումԱկադեմիական և մասնագիտական հավաստագրերՄեր աշխատանքը Արցախում
Ազդեցություն
Նորություններ
Գործատու գործընկերներՄեր աջակիցները
Հաշվետվություններ
ՆվիրաբերելԴիմել հիմա
Կապ

Լեզու

Հետևեք մեզ

«Դասավանդի՛ր, Հայաստան»

Հայաստանի կրթության ոլորտում երկամյա ազգային ծառայության առաջատար ծրագիր։

Արագ հղումներ

  • Մեր թիմը
  • Մեր Ծրագիրը
  • 2050 Խոստումը
  • Արցախ
  • Ազդեցություն
  • Նորություններ

Միացեք

  • Դիմել ազգային ծառայությանը
  • Գործատու գործընկերներ
  • Նվիրաբերել
  • Կապ մեզ հետ

Կապ պահեք

Բաժանորդագրվեք՝ ստանալու մեր աշխատանքի և ազդեցության մասին թարմացումներ։

© 2026 «Դասավանդի՛ր, Հայաստան»։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Հաշվետվություններ և ֆինանսներ•Գաղտնիության քաղաքականություն•Նյութերի օգտագործման կանոններ
Հետ դե­պի նո­րութ­յուն­նե­րը
Uncategorized

ԳՅՈՒՂԻՑ ԳՅՈՒՂ. ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՍՅՈՒՆԻՔԻՑ - ՄԱՍ 3

Շարքի որպես ավարտական մաս և ճամփորդությունը եզրափակող ակորդ կլինի Սյունիքի մարզի Ծավ համայնքի չքնաղ բնության և ամեն օր պայքարող անհատականությունների մասին պատմությունը։

Հրա­պա­րակ­վել է 14 փետրվարի, 2023 թ.
3 րո­պե ըն­թեր­ցա­նութ­յուն
Loading...
Loading...
Loading...

Կի­սեք այս հոդ­վա­ծով

Կի­սեք:

Եղե՛ք տե­ղե­կաց­ված

Ստա­ցեք վեր­ջին նո­րութ­յուն­նե­րը և թար­մա­ցում­նե­րը Ձեր էլ. Փոս­տում

Հա­րա­կից հոդ­ված­ներ

📰
Uncategorized
19 նոյեմբերի, 2024 թ.
3 րո­պե ըն­թեր­ցա­նութ­յուն

Տվյալների դերը կրթության մեջ (ՄԱՍ 2)

Սոցիալ-հուզական և առաջնորդական կարողունակությունների զարգացումը դարձել է ժամանակակից կրթական համակարգերի առաջնահերթություններից։ Սովորողի ամբողջական զարգացումը հնարավոր չէ դիտարկել միայն...

Հետ դե­պի նո­րութ­յուն­նե­րը

Շարքի որպես ավարտական մաս և ճամփորդությունը եզրափակող ակորդ կլինի Սյունիքի մարզի Ծավ համայնքի չքնաղ բնության և ամեն օր պայքարող անհատականությունների մասին պատմությունը։ Ճամփորդությունն ավարտվում է, բայց համայնքներում կյանքը շարունակվում է։ Մարդիկ շարունակելու են արարել ու զարգացնել ամեն բան իրենց շրջապատում, կրթվել ու կրթել։

23

~200

7,600

5

ԾԱՎ ԳՅՈՒՂ։

Կապանում արթնանալը միշտ սիրելի է։ Խուստուփը տեսնելու ակնկալիքով բացում եմ պատուհանը, քանի որ երեկոյան այնքան ուշ ենք հասել (կեսգիշերն անց), միայն քաղաքի արթուն մնացած լույսերն ենք տեսել։ Պատուհանից այն կողմ սար է, բայց ոչ Խուստուփը, իսկ Խուստուփը, ինչպես քիչ ուշ պարզվեց, մռայլ էր ու փոքր ինչ քողարկված, իմ խոստացած շքեղ տեսարանին Լիլիթը ցավոք ականատես չեղավ։

Ժամը 9.30 պիտի նախաճաշեինք, սակայն հազիվ 11-ին հասանք։ Երեկ շատ երկար ու հագեցած օր ունեցանք։ Մի քանի գործ ունենք քաղաքում անելու, հետո կշարժվենք Ծավ։

  • Ծավը Կապանի շրջանի գյուղերից ա։ Վերջին ժամանակներում միշտ իրադարձությունների կիզակետում ա հայտնվում։ Սկզբում փակվեց Կապան-Ճակատեն ճանապարհահատվածը, որի բառացիորեն վերջին անցնողներից են եղել Միքայելն ու Պալոման (Նռնաձորում ու Ծավում անգլերեն դասավանդող մեր Ուսուցիչ-առաջնորդները)՝ արդեն ադրբեջանական զորքերի միջով։

Ճանապարհն անցնում է շունչը կտրելու չափ սիրուն անտառով։ Լիլիթը անկուշտ լուսանկարում է, ես մի ամբողջ պանակ ունեմ միայն էս ճանապարհից, Աննան էլ դե սովոր է էս տեսակ տեսարանների, սյունեցի լինելը էդպես բան է։ Հասնում ենք երկրորդ անցակետին, որի կողքով ուղղակի գնում ենք՝ սահմանապահներին բարևելով։

Հասանք դպրոց։ Պալոման սպասում է մեզ, երեխեքը գնացել են սնվելու, որ գան միասին արշավենք իրենց ստեղծած արահետով։ Պալոման սովորեցրել է երեխաներին ճանաչել բնությունը, հենց դրա համար էլ սիրում են։

“

Օձերը, գայլերը, բոլոր կենդանիները լավն են, իրենց պետք ա սիրել, բնության մեջ վատ կենդանի չկա, եթե կան, ուրեմն պետք ա, որ լինեն

ԾԱ
Ծավի աշակերտներ

Սուրճի սեղանի շուրջ զրուցում ենք Միքայելի ու Պալոմայի հետ իրենց տանը։ Սուրճի շուրջ քննարկումները, որ սովորաբար թեթև են լինում, այս անգամ ծանրացել էին։

3

  • Շա՞տ են երեխեքը, որ Ներքին հանդից են տեղափոխվել Ծավ,- հարցնում եմ։ Ներքին հանդը սեպտեմբերյան ամենաթեժ կետերից էր։
  • Էս պահին երեքն են։ Գյուղ վերադարձել են հիմնականում միայն տղամարդիկ, դեռ ապահով չի։

Միլենան այդ երեքից մեկն է։ Գյուղում հասցրել է ընկերանալ հասակակիցների հետ, բայց իր գյուղն է կարոտում, չի համբերում էլ, թե երբ կվերադառնա։ Հանդն ու Ծավը ընդամենը 9 կմ են հեռու իրարից։

Ինչքան խիզախ ու ուժեղ են մեր երեխեքը, էսքան երիտասարդ, անհավատալի է։ Չգիտեմ՝ ինքս ինչ կանեի իր փոխարեն նման իրավիճակում։ Ինչքան ավելի ուժեղ են, քան մենք, իրենք մեր չսարքածը կամ քանդածը խելքի կբերեն, հաստատ կբերեն։

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՍՅՈՒՆԻՔԻՑ - ՄԱՍ 1 & 2

Կարդալ Մաս 2
📰
Uncategorized
27 հոկտեմբերի, 2023 թ.
3 րո­պե ըն­թեր­ցա­նութ­յուն

ՇԵՆԱՎԱՆԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ

Օգոստոսի 10-ին ականատես եղա, թե ինչ է անում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը Հայաստանի աշակերտների համար ՝ այցելելով Լոռու լեռներում գտնվող Շենավանի միջնակարգ դպրոցը:

📰
Uncategorized
22 օգոստոսի, 2023 թ.
3 րո­պե ըն­թեր­ցա­նութ­յուն

ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԿԱՆԱՉ ԵՐԱԶԱՆՔ

«Ճանապարհ դեպի կանաչ երազանք» խորագրի ներքո Թումանյան համայնքի դպրոցն իր դռներն էր բացել «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի, համայնքակիցների և այլ հյուրերի առջև: