ԳՅՈՒՂԻՑ ԳՅՈՒՂ. ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՍՅՈՒՆԻՔԻՑ - ՄԱՍ 1
2022 թվականի նոյեմբերին Առաջնորդության զարգացման ղեկավար Տաթև Կարապետյանը և շրջանավարտ-դեսպան Լիլիթ Պետրոսյանը մեկնեցին ճամփորդության՝ այցելելու Սյունիքի մարզի երեք համայնքներ:
2022 թվականի նոյեմբերին Առաջնորդության զարգացման ղեկավար Տաթև Կարապետյանը և շրջանավարտ-դեսպան Լիլիթ Պետրոսյանը մեկնեցին ճամփորդության՝ այցելելու Սյունիքի մարզի երեք համայնքներ:
2022 թվականի նոյեմբերին Առաջնորդության զարգացման ղեկավար Տաթև Կարապետյանը և շրջանավարտ-դեսպան Լիլիթ Պետրոսյանը մեկնեցին ճամփորդության՝ այցելելու Սյունիքի մարզի «Դասավանդի՛ր, Հայաստան» երեք դպրոցական համայնքներ: Երեք բլոգներից բաղկացած շարքում Տաթևը ներկայացնում է Սյունիքի սահմանամերձ համայնքների մարդկանց մտքերն ու զգացմունքները:
Երկար ճանապարհ ունենք։ Մի բաժակ սուրճը հաստատ չի խանգարի։ Կանգնում ենք։ Սուրճի շուրջ լռում ենք, ճանապարհին էլ հաճախ լռում էինք. էնքան բան կար խոսելու, որ լավ է լռեինք։ Հասել ենք Վայք, առաջին գյուղի ճանապարհը կարելի է ասել կիսել ենք։
Դպրոցի մոտ մեզ դիմավորեց Վազգենը։ Հետաքրքրված աչքերով մոտեցավ մեքենային ու միանգամից խոսակցության մեջ մտավ։ Հոսպիտալի դիմաց ենք։ Հոսպիտալը դպրոցի դիմաց է։ Առաջ, երբ դպրոցն ավելի քանի 800 աշակերտ ուներ, հենց հոսպիտալի շենքն է եղել դպրոցի շենքը։
Հենց խոսում ենք վերջին օրերից, երեխեքի դեմքը խոժոռվում է։ Էստեղ գյուղում իրենց ապահով են զգում, բայց մտահոգություններ ունեն։
Քայլում ենք գյուղում, որի տեսարժան վայրերի ցանկում դեպքերի բերումով ավելացել են «պուշկաները»։ Երեխեքն իրենց սիրելի գյուղի մասին խոսելիս մեկ-մեկ գյուղի թուրքական անվանումն են օգտագործում, հետո նայում Ռուբիկի դեմքին ու արագ ուղղում սխալը։
Ցուցադրված է 3-ից 3 հարց
Հասկանում եմ՝ ինչու է Մարատը էդպես մտածում։ Դիվարանում եմ հակադարձել. վախենում եմ որևէ բան խոստանալ։ Հետո հիշում եմ, որ «էստեղ ենք»։
Օգոստոսի 10-ին ականատես եղա, թե ինչ է անում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը Հայաստանի աշակերտների համար ՝ այցելելով Լոռու լեռներում գտնվող Շենավանի միջնակարգ դպրոցը: