ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԿԱՆԱՉ ԵՐԱԶԱՆՔ
«Ճանապարհ դեպի կանաչ երազանք» խորագրի ներքո Թումանյան համայնքի դպրոցն իր դռներն էր բացել «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի, համայնքակիցների և այլ հյուրերի առջև:
«Ճանապարհ դեպի կանաչ երազանք» խորագրի ներքո Թումանյան համայնքի դպրոցն իր դռներն էր բացել «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի, համայնքակիցների և այլ հյուրերի առջև:
Օգոստոսի 10-ին ականատես եղա, թե ինչ է անում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը Հայաստանի աշակերտների համար ՝ այցելելով Լոռու լեռներում գտնվող Շենավանի միջնակարգ դպրոցը:
«Ճանապարհ դեպի կանաչ երազանք» խորագրի ներքո Թումանյան համայնքի դպրոցն իր դռներն էր բացել «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի, համայնքակիցների և այլ հյուրերի առջև: Նախաձեռնության հեղինակներն էին «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի Ուսուցիչ-առաջնորդներ Վարդը և Սուսաննա։
Ըստ օրակարգի՝ միջոցառումն սկսվեց դպրոցի բակում, որտեղ դպրոցի աշակերտների և համայնքի համատեղ ուժերով կառուցվել է պուրակ՝ նվիրված պատերազմում զոհված Թումանյանի դպրոցի սաների և համայնքկակիցների հավերժ հիշատակին:
Միջոցառման առաջին հատվածը լի էր հույզերով, պուրակի բացման արարողությունը ուղեկցվեց աշակերտենրի ելույթներով և երաժշտական կատարումներով: Պուրակի կառուցման աշխատանքներին մասնակցել էին նաև զոհված հերոսների ընտանիքի անդամները՝ ծառեր տնկելով իրենց որդիների հիշատակին:
Իհարկե, պուրակի գլխավոր նպատակն է վառ պահել հերոս տղաների հիշատակը, սակայն այն նաև բնապհպանական գաղափարախոսություն: Հենց բնապահպանությանն էր նվիրված միջոցառման երկրորդ հատվածը, որտեղ հյուրերը ծանոթացան համատեղ ուժերով ստեղծված էկո-սենյակի և էկո-միջանցքի գործառույթներին:
Երբ «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի կողմից գործուղվեցինք համայնք, առաջին իսկ օրվանից որպես երազանք էինք մոդելավորել այս օրը, հետևաբար դեպի այդ երազանքը քայլելու համար մշակում էինք հստակ գործողություններ։ Այսօր արդեն հասել ենք մեր երազանքի եզրակետին։ Այսօր մեր երազանքը հստակ տեսնելու և այն իրականություն դարձնելու օրն է։
Ուսուցիչ-առաջնորդ
«Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի Ուսուցիչ-առաջնորդների շնորհիվ մեր բոլորի կյանքը դեպի լավը փոխվեց՝ մենք դարձանք ավելի կենսուրախ, աշխատասեր և ավելի ներգրավված համայնքային կյանքում։ Նրանց հետ միասին որոշեցինք հիմնել էկո-սենյակը և դրան զուգահեռ սկսեցինք մասնակցել բազմաթիվ ծրագրերի, որտեղ ներկայացնում էինք մեր դպրոցն ու աշխատանքները։ Հաղթելով գրեթե բոլոր ծրագրերում, կարողացանք իրականացնել մեր նպատակները, որոնցից մեկն, օրինակ, աղբը տեսակավորող աղբամանների ձեռքբերումն էր։ Իհարկե մեր նախագծերը այդքանով չսահմանափակվեցին, մենք կարողացանք ստեղծել նաև պուրակը, այնտեղ տեղադրել անվանական ցուցանակները և տնկել ծառեր, կարողացանք վերանորոգել միջանցքը: Այդ ամենը իրականություն դարձավ մեր Ուսուցիչ-առաջներդների շնորհիվ։ Բացի էկո գործունեությունից, նաև բարելավվեց մեր դասերի որակը՝ դառնալով ավելի հագեցած ու հետաքրքիր, որի շնորհիվ մենք ավելի հզորացանք մեր մտքով և գործունեությամբ։ Մեր ուցուցիչ - առաջնորդները օգնել են մեզ հասնել մեր նպատակներին, կարելի է ասել նրանք մեզ կատարելագործել են և ավելի հետաքրքրասեր դարձրել։ Բացի այդ նրանք մեր մեջ սերմանել են սեր և համախմբվածություն, որը մեզ բոլորիս համատեղում է մեկ վայրում և ավելի մտերմացնում։
Միջոցառման այս հատվածում աշակերտները ներկայացրին երազանքի սենյակի ստեղծման պատմությունն ու բոլոր հնարավոր և անգամ առաջին հայացքից անհնարին թվացող նախագծերը, որոնց շուրջ աշխատել էին էկո-սենյակում։ Սենյակը լի էր բազմազան բույսերով և հետաքրքիր ձեռագործ աշխատանքներով, որոնք տնկվել և ստեղծվել էին աշակերտների կողմից։ Սահիկաշարի օգնությամբ հյուրերն ականատես եղան այն մեծ աշխատանքին, որն իրականացվել էր ուսուցիչ-աշակերտ համատեղ ջանքերի շնորհիվ։ Այդ մեծ աշխատանքի տված պտուղները արդեն արտացոլվում էին դպրոցի և համայնքի նոր շունչ ստացած առօրյայում:
Էկո - սենյակը դարձել է ոչ միայն դասարանական և արտադասարանական աշխատանքների իրականացման վայր, այլև աշակերտների ամենասիրելի անկյունը դպրոցում։ Սենյակի տրամաբանական շարունակությունը էկո-միջանցքի վերանորոգումն էր, որտեղ աշակերտները կազմակերպում են հավաքներ կամ ուղղակի հաճելի և օգտակար ժամանակ անցկացնում միմյանց հետ։
Մենք մեր օրինակով ցույց տվեցինք աշակերտներին, որ մեզնից յուրաքանչյուրը իր ներսում կրում է ներուժ, և նրանք դա կիրառելով տարբեր աշխատանքներում կարողացան միասին ստեղծագործել, արարել և բացահատել իրենց ներսում գտնվող ներուժը։
Ուսուցիչ-առաջնորդ
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ընկեր Խաչատրյանին՝ մեզ օգնելու, քաղաքը մաքրելու և նոր բաներ սովորեցնելու համար։ Իրականում եթե չլիներ ընկեր Խաչատրյանը, մենք երբեք նման ծրագրեր չէինք նախաձեռնի, սակայն երբ նա հայտնվեց մեր դպրոցում և մեր կյանքում, մեր առօրյան փոխվեց։ Մենք չէինք պատկերացնի, որ մեր օրվա պլանների մեջ կմտնի քաղաքը մաքրելը կամ ինչ-որ կերպ քաղաքին օգուտ տալը։ Շատ անգամներ մենք դասերից հետո ժամանակ ենք հատկացրել, որպեսզի մեկ ծառ ավել տնկենք և օգուտ տանք քաղաքին։ Մենք նաև բացահայտեցինք, թե որքան հաճելի կարող է լինել աշակերտի և ուսուցչի շփումը, հասկացանք թե ինչ հետաքրքիր է անցնում ժամանակը ուսուցչի հետ։ Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամին ընկեր Խաչատրյանին Թումանյան գործուղելու համար։
Ցուցադրված է 4-ից 4 հարց
Ողջ նախագիծն ու միջոցառումը խորը տպավորեցին ներկաներին և հյուրերին, իսկ աշակերտների համախմբվածությունն ու լրջագույն աշխատանքը ևս մեկ անգամ ապացուցեին, թե որքան մեծ դեր է խաղացել էկո ակումբի գաղափարաը համայնքի կյանքում։ Էկո գործունեության արդյունքում մնայուն արժեքներ են հիմնվել թե՛ ներկայիս, թե՛ ապագա սերունդների առօրյայում, որոնք հիմնովին կփոխեն համայնքի կյանքի որակը և կնպաստեն համայնքի ներուժը առավելագույնս օգտագործելուն։
9-րդ դասարանի աշակերտ