Տվյալների դերը կրթության մեջ (ՄԱՍ 2)
Սոցիալ-հուզական և առաջնորդական կարողունակությունների զարգացումը դարձել է ժամանակակից կրթական համակարգերի առաջնահերթություններից։ Սովորողի ամբողջական զարգացումը հնարավոր չէ դիտարկել միայն...
Սոցիալ-հուզական և առաջնորդական կարողունակությունների զարգացումը դարձել է ժամանակակից կրթական համակարգերի առաջնահերթություններից։ Սովորողի ամբողջական զարգացումը հնարավոր չէ դիտարկել միայն...
Սոցիալ-հուզական և առաջնորդական կարողունակությունների զարգացումը դարձել է ժամանակակից կրթական համակարգերի առաջնահերթություններից։ Սովորողի ամբողջական զարգացումը հնարավոր չէ դիտարկել միայն ըստ ակադեմիական արդյունքների։ Ամերիկյան «Ակադեմիական, սոցիալական և հուզական ուսուցման համագործակցություն» (CASEL) կազմակերպության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սոցիալ-հուզական ուսումնառության (Social and Emotional Learning, SEL) ծրագրերին մասնակցող սովորողները ունեն միջինում 11%-ով բարձր առաջադիմություն և ավելի զարգացած ինքնակարգավորման, պատասխանատու որոշումների կայացման, սոցիալական իրազեկման ու համագործակցության հմտություններ (CASEL, 2020)։
բարձր առաջադիմություն
SEL ծրագրերին մասնակցող սովորողները ունեն միջինում 11%-ով բարձր առաջադիմություն:
Սոցիալ-հուզական հմտությունները հնարավորություն են տալիս անհատին ճանաչելու և կառավարելու սեփական հույզերը, կառուցելու դրական հարաբերություններ, համագործակցելու ուրիշների հետ և կայացնելու պատասխանատու որոշումներ։ CASEL-ի շրջանակում առանձնացվում են հինգ հիմնական ոլորտներ՝ ինքնաճանաչում (self-awareness), ինքնակարգավորում (self-management), սոցիալական իրազեկում (social awareness), հարաբերությունների ձևավորում և պահպանում (relationship skills) և պատասխանատու որոշումների կայացում (responsible decision-making) (CASEL, 2020)։ Այս հմտությունները չեն սահմանափակվում միայն դասարանային միջավայրով․ դրանք անհրաժեշտ են կյանքի տարբեր փուլերում, քանի որ նպաստում են անձի սոցիալական ինտեգրմանը, հոգեկան առողջությանը և քաղաքացիական ակտիվությանը։
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) զեկույցներում ընդգծվում է, որ սոցիալ-հուզական և առաջնորդական կարողունակությունները նույնքան կարևոր են, որքան ակադեմիական գիտելիքն ու հմտությունները (OECD, 2015; OECD, 2021)։ Բացի դրանից, սոցիալ-հուզական հմտությունների զարգացումը կարևոր է նաև հոգեկան առողջության և բարեկեցության համար։ Իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ այս հմտությունները զարգացնող ծրագրերը նպաստում են սթրեսի ու անհանգստության մակարդակի նվազմանը և դրական միջանձնային հարաբերությունների ձևավորմանը (OECD, 2021)։
Հայաստանի Հանրապետությունում սովորողների մոտ կարողունակությունների զարգացման մոտեցումը ամրագրված է պետական մակարդակով։ ՀՀ Ազգային ժողովի (2022) կողմից ընդունված «Կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագրում» նշվում է, որ կրթության ոլորտում առաջնային է անձի կարողունակությունների զարգացումը, ինչը դիտարկվում է որպես ՀՀ ազգային անվտանգության, տնտեսական զարգացման և հասարակության ժողովրդավարական առաջընթացի կարևորագույն պայման։
Սոցիալ-հուզական և առաջնորդական կարողունակությունների զարգացումը հնարավոր չէ դիտարկել արդյունավետորեն, եթե ներդրված չէ համապատասխան գնահատման համակարգը։ Գնահատումը կարևոր է մի քանի պատճառով. այն հնարավորություն է տալիս հասկանալու սովորողների իրական առաջընթացը ոչ միայն գիտելիքի, այլև կարողունակությունների դրսևորման մակարդակում։
Սոցիալ-հուզական և առաջնորդական կարողունակությունների գնահատման գործընթացները կրթության մեջ առերեսվում են մի շարք մարտահրավերների։ Մարտահրավերներից մեկը չափելիության բարդությունն է։
Ցուցադրված է 3-ից 3 հարց
Հիմքերի ստեղծում հավաքական գործողությունների համար:
Ընդհանուր նպատակի սահմանում:
Ճանապարհի կառուցվածքը:
Պլանի իրագործումը համայնքի կողմից:
Սովորածի սինթեզ և զարգացում:
Առկա են բազմաթիվ հետազոտություններ, որոնք վիճարկում են այն, որ սովորողի ակադեմիական առաջադիմությունը և նրա սոցիալ-հուզական և առաջնորդական կարողունակությունների զարգացումը հակասող գործընթացներ են (CASEL, 2023)։ «Դասավանդի’ր հանուն Հայաստանի» կողմից իրականացվող կրթական ծրագրերը կառուցվում են սովորողի ամբողջական զարգացման սկզբունքի շուրջ։ Նախկինում հրապարակված հոդվածում անդրադարձել ենք սովորողի ամբողջական զարգացման մոտեցմանը և դրա կարևորությանը կրթական քաղաքականության մշակման և ուսումնական գործընթացների կազմակերպման գործընթացներում (Teach For Armenia, 2025)։
Վերջին տասնամյակում ստեղծվել է լայնածավալ գիտական գրականություն, որը շեշտում է միաժամանակ և՛ ակադեմիական առաջադիմության, և՛ կարողունակությունների զարգացման խթանման կարևորությունը։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ համապատասխան հմտություններ ձեռք բերած ուսուցիչները նշանակալի դեր ունեն սովորողների կարողունակությունների ձևավորման և զարգացման հարցում (Cipriano et al., 2023; Jones et al., 2021; Grant et al., 2017)։
Սովորողների ամբողջական կարողունակությունների գնահատման գործիքը մշակված և կատարելագործված է բազմաթիվ ցիկլերի ընթացքում: 2022թ.-ից ի վեր գործիքները տարբեր անգամ են անցել փորձարկումների և կատարելագործման փուլերի։ CRESST/UCLA SEIS-ի հետ 18-ամսյա համագործակցության շրջանակներում հարցաշարերները ստուգվել և վերլուծվել են ներքին հետևողականության (Cronbach's alpha) համար։
CRESST-ի կողմից իրականացված քվազի-փորձարարական հետազոտությունը (Bozeman, Cai, & Griffin, 2025) ցույց է տվել, որ ՄԱՀ-ին մասնակցող սովորողները 2023–2024 թվականին առաջադիմություն են արձանագրել առաջնորդական կարողունակություններում համեմատական խմբի համեմատությամբ։ ՄԱՀ-ը նպաստեց սովորողների զարգացմանը առաջնորդության, ինքնաճանաչման և համայնքի ներգրավվածության ոլորտներում։
Կազմակերպությունը որոշեց վերանայել և կատարելագործել իր առաջնորդական շրջանակը։ Թարմացված շրջանակը և գնահատման գործիքները կիրառվեն բոլոր ծրագրերում 2026–2027 ուստարական տարվանից։
Հաջորդ հոդվածում կներկայացնենք, թե ինչպես է «Դասավանդի’ր հանուն Հայաստանի»-ն աջակցում ուսուցիչների կարողունակությունների զարգացմանը և գնահատումը ՄԱՀ-ի շրջանակներում։
Մասնագետների վերլուծաբան տվյալների, ազդեցության և վերլուծության ավագ վերլուծաբան
Դասավանդի’ր հանուն Հայաստանի