«ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ԵՎ «ԶԱՆԳԱԿ» ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՋԱՆՔԵՐԸ
#### «ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ԵՎ «ԶԱՆԳԱԿ» ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՋԱՆՔԵՐԸ՝ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՆԵՐՈՒԺԸ
#### «ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ԵՎ «ԶԱՆԳԱԿ» ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՋԱՆՔԵՐԸ՝ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՆԵՐՈՒԺԸ
Քանի որ նախաձեռնՀամայնքներում կրթական ոլորտի բարելավմանն ուղղված ակտիվ համագործակցության շրջանակներում **«Դասավանդի՛ր, Հայաստան»** կրթական հիմնադրամը և **«Զանգակ»**հրատարակչությունը միավորեցին իրենց ուժերը՝ խթանելով ընթերցանությունը Աբովյանի թիվ 8, Վաղարշապատի թիվ 1 և Մասիսի թիվ 3 հիմնական դպրոցներում։ ության նպատակն էր աջակցել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի **«Կրթությունն արտակարգ իրավիճակներում»**ծրագիրը, ընտրվեցին այն դպրոցները, որտեղ սովորում են Արցախից բռնի տեղահանված մեծ թվով աշակերտներ:
«Զանգակ» հրատարակչության աջակցությամբ իրականացվող այս նախաձեռնության կարևորագույն նպատակներն են համայնքներում սոցիալական տարբեր շերտերի ինտեգրացիան, աշակերտների շրջանում ընթերցանության խթանումն ու գրքերի քննարկման մշակույթի ձևավորումը: Վերոնշյալ դպրոցներում կազմակերպվեց երեք փուլից բաղկացած հանդիպումների շարք, որտեղ աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին հնարավորություն ընձեռնվեց ծանոթանալու «Զանգակ» հրատարակչության կողմից նվիրաբերված 100 գրքերի ընտրանուն:
Յուրատիպ ձևաչափ ունեցող այս հանդիպումները նպաստում են համայնքի ներգրավմանը և բաց երկխոսությանը գրքերում ներկայացվող ամենատարբեր թեմաների շուրջ. սեր, կարեկցանք, հոգատարություն կենդանիների նկատմամբ և այլն: Բոլոր հանդիպումները փոխկապակցված էին՝ քայլ առ քայլ խորացնելով մասնակիցների կողմից գրականության ըմբռնումը, ներգրավվածությունն ու հետաքրքրվածությունը։ Դե իսկ ամփոփիչ հանդիպմանը եղավ նախապես հանձնարարված գրքի շուրջ թիմային աշխատանք՝ գիրքը լավագույնս ներկայացնելու հնարավորությամբ։
Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում «Զանգակ» հրատարակչությանը ծրագրիը նախաձեռնելու և իրականացնելու համար։ Համատեղելով ընթերցանությունն ու համայնքային ներգրավվածությունը՝ այն ոչ միայն նպաստում է աշակերտների շրջանում ընթերցանության խթանմանը, այլև ամրապնդում է համայնքի հետ իրենց կապը՝ ևս մեկ անգամ ցույց տալով կրթության վերափոխիչ ուժը: