Անցնել հիմնական բովանդակությանը

Հայաստանի կրթության ոլորտում երկամյա ազգային ծառայության առաջատար ծրագիր

«Դասավանդի՛ր, Հայաստան»
Մեր մարդիկ
Մեր Ծրագիրը
2050 խոստում
Նորություններ
Գործընկերներ
Հաշվետվություններ
ՆվիրաբերելԴիմել հիմա
Հիմնադիր և խորհուրդՄեր թիմըՈւսուցիչ-առաջնորդներՇրջանավարտ-դեսպաններԴպրոցական գործընկերներ
Ընդհանուր պատկերՈւսուցում և նախապատրաստությունTech4ArmeniaՓոփոխությունների վրա հիմնված ուսուցումԱկադեմիական և մասնագիտական հավաստագրերՄեր աշխատանքը Արցախում
Ազդեցություն
Նորություններ
Գործատու գործընկերներՄեր աջակիցները
Հաշվետվություններ
ՆվիրաբերելԴիմել հիմա
Կապ

Լեզու

Հետևեք մեզ

«Դասավանդի՛ր, Հայաստան»

Հայաստանի կրթության ոլորտում երկամյա ազգային ծառայության առաջատար ծրագիր։

Արագ հղումներ

  • Մեր թիմը
  • Մեր Ծրագիրը
  • 2050 Խոստումը
  • Արցախ
  • Ազդեցություն
  • Նորություններ

Միացեք

  • Դիմել ազգային ծառայությանը
  • Գործատու գործընկերներ
  • Նվիրաբերել
  • Կապ մեզ հետ

Կապ պահեք

Բաժանորդագրվեք՝ ստանալու մեր աշխատանքի և ազդեցության մասին թարմացումներ։

© 2026 «Դասավանդի՛ր, Հայաստան»։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Հաշվետվություններ և ֆինանսներ•Գաղտնիության քաղաքականություն•Նյութերի օգտագործման կանոններ
Հետ դե­պի նո­րութ­յուն­նե­րը
Uncategorized

ՆՈՐ ԲԱՑՕԹՅԱ ԴԱՍԱՍԵՆՅԱԿ ՀԱՏԻՍ ԳՅՈՒՂԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ի՞նչ կզգայիք, եթե դպրոցում դասի ժամանակ լսեիք տերևների խշշոցը և քամու ձայնը կամ զգայիք ծաղկած ծառերի ու խոտերի անուշ բույրը: «Իզի Փեյ» ընկերության և «Դասավանդի՜ր, Հայաստան» կրթական հիմնադրամի շնորհիվ.

Հրա­պա­րակ­վել է 22 հունիսի, 2023 թ.
3 րո­պե ըն­թեր­ցա­նութ­յուն
Loading...
Loading...

Կի­սեք այս հոդ­վա­ծով

Կի­սեք:

Եղե՛ք տե­ղե­կաց­ված

Ստա­ցեք վեր­ջին նո­րութ­յուն­նե­րը և թար­մա­ցում­նե­րը Ձեր էլ. Փոս­տում

Հա­րա­կից հոդ­ված­ներ

📰
Uncategorized
19 նոյեմբերի, 2024 թ.
3 րո­պե ըն­թեր­ցա­նութ­յուն

Տվյալների դերը կրթության մեջ (ՄԱՍ 2)

Սոցիալ-հուզական և առաջնորդական կարողունակությունների զարգացումը դարձել է ժամանակակից կրթական համակարգերի առաջնահերթություններից։ Սովորողի ամբողջական զարգացումը հնարավոր չէ դիտարկել միայն...

Հետ դե­պի նո­րութ­յուն­նե­րը

Ի՞նչ կզգայիք, եթե դպրոցում դասի ժամանակ լսեիք տերևների խշշոցը և քամու ձայնը կամ զգայիք ծաղկած ծառերի ու խոտերի անուշ բույրը: «Իզի Փեյ» ընկերության և «Դասավանդի՜ր, Հայաստան» կրթական հիմնադրամի շնորհիվ Կոտայքի մարզի Հատիս գյուղի աշակերտների համար սա այլևս երազանք չէ, այլ սովորական օր դպրոցում:

Օրեր առաջ «Իզի Փեյ»-ի և «Դասավանդի՜ր, Հայաստան»-ի  ներկայացուցիչներն այցելեցին Հատիս գյուղ՝ հանդիպելու «Դասավանդի՜ր, Հայաստան»-ի Ուսուցիչ-առաջնորդ Մարինե Մանջիկյանի հետ՝ ավելին իմանալու «Իզի Փեյ»-ի աջակցությամբ նրա իրականացրած համայնքային ծրագրի մասին: Մարինեն դպրոցի բակում բացօթյա դասասենյակ ստեղծելու փայլուն գաղափար ուներ, որը ֆինանսավորում և աջակցություն ստացավ «Իզի Փեյ» ընկերության կողմից։

1

100%

“

«Մտահղացումն առաջացավ աշակերտներիս հետ միասին։ Քանի որ մեր տարածքը խոտածածկ է, և մենք շատ ժամանակ էինք անցկացնում դրսում՝ խոտերի մեջ նստելով, որոշեցինք, որ կարող ենք ունենալ նաև բացօթյա դասարան, որպեսզի երեխաները դասեր անցկացնեն և խմբային աշխատանքներ կատարեն։ Անչափ ուրախ եմ, որ արդյունքում ընտրվեց մեր ծրագիրը, և «Իզի Փեյ»-ը ֆինանսավորեց այն»

ՄՄ
Մարինե Մանջիկյան

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցիչ-առաջնորդ

Այցելությունն սկսվեց ծանոթությամբ։ Հյուրերը և դպրոցի տնօրենը զրուցեցին ֆինանսավորում ստացած նախագծի մանրամասների և դրա կարևորության մասին, այնուհետև շրջայց կատարեցին դպրոցում և ուղևորվեցին դասալսման։ Դասը վարում էր «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցիչ-առաջնորդը, իսկ թեման բարությունն էր ու հերոսները։

“

«Մեր այցն ամբողջովին ստացված ենք համարում: Երեխաներից շատ բան սովորեցինք և զինվեցինք դրական ու ջերմ տրամադրությամբ: Մեր երախտագիտությունն ենք հայտնում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին այս համագործակցության համար, որը մեզ թույլ տվեց դառնալ աշակերտների կյանքին նպաստող դրական փոփոխությունների մասնիկը: Անչափ ուրախ ենք, որ մեր ներդրումն ենք ունեցել կարևոր այս գաղափարի իրականացման գործընթացում: Վստահ ենք, որ մեր համատեղ ջանքերը շատ շուտով կտան իրենց շոշափելի արդյունքները»

ՏՊ
Տիգրան Պարսեղյան

«Իզի Փեյ» ընկերության մարքեթինգի տնօրեն

Այս համագործակցությունը ևս մեկ անգամ փաստում է մասնավոր և շահույթ չհետապնդող կազմակերպությունների համատեղ աշխատանքի, ինչպես նաև համայնքային կյանքը բարեփոխող աշակերտական նորարարական նախագծերի կարևորությունը Հայաստանում և Արցախում։

“

«Հայաստանի և Արցախի կրթական առաջընթացը պետք է դառնա յուրաքանչյուրիս նպատակը: Մենք երախտապարտ ենք «Իզի Փեյ» ընկերությանը այդ պատասխանատվությունը գիտակցելու և Հայաստանում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առաջամարտիկը լինելու համար: Որպես Հատիսի միջնակարգ դպրոցի Nation-Builders հովանավոր՝ ընկերությունն իր ներդրումն է կատարում Հայաստանի և Արցախի կրթական բարեկեցիկ ապագա կերտելու գործում»

ԼՀ
Լարիսա Հովհաննիսյան

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն

Նոր բացօթյա դասասենյակի շնորհիվ Հատիս գյուղի աշակերտներն այժմ կարող են սովորել և զարգանալ այնպիսի միջավայրում, որը խթանում է իրենց ստեղծարարությունն ու նորարությունների հանդեպ ձգտումը:

Loading...
📰
Uncategorized
27 հոկտեմբերի, 2023 թ.
3 րո­պե ըն­թեր­ցա­նութ­յուն

ՇԵՆԱՎԱՆԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ

Օգոստոսի 10-ին ականատես եղա, թե ինչ է անում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը Հայաստանի աշակերտների համար ՝ այցելելով Լոռու լեռներում գտնվող Շենավանի միջնակարգ դպրոցը:

📰
Uncategorized
22 օգոստոսի, 2023 թ.
3 րո­պե ըն­թեր­ցա­նութ­յուն

ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԿԱՆԱՉ ԵՐԱԶԱՆՔ

«Ճանապարհ դեպի կանաչ երազանք» խորագրի ներքո Թումանյան համայնքի դպրոցն իր դռներն էր բացել «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի, համայնքակիցների և այլ հյուրերի առջև: