«Դասավանդի’ր ՀԱՆՈՒՆ Հայաստան»-ի փորձառությունը՝ միտված համակարգային փոխակերպման խթանմանը
«Դասավանդի’ր, Հայաստան»-ը, համատեղելով համագործակցությունն ու ջանքերը Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Կրթության և տեղեկատվության դպրոցի (SEIS)...
«Դասավանդի’ր, Հայաստան»-ը, համատեղելով համագործակցությունն ու ջանքերը Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Կրթության և տեղեկատվության դպրոցի (SEIS)...
«Դասավանդի’ր, Հայաստան»-ը, համատեղելով համագործակցությունն ու ջանքերը Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Կրթության և տեղեկատվության դպրոցի (SEIS) Գնահատման, ստանդարտների և աշակերտների թեստավորման հետազոտությունների ազգային կենտրոնի (CRESST), ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ (ԿԳՄՍՆ), նախաձեռնել է 18 ամիս տևողությամբ համապարփակ հետազոտություն՝ գնահատելու Ուսուցիչների առաջնորդության ծրագրի արդյունավետությունը։ Հետազոտությունը ղեկավարել են CRESST-ի՝ կրթական վիճակագրության և գնահատման մեթոդաբանության հայտնի փորձագետներ դոկտոր Լի Քայը և դոկտոր Նոել Գրիֆինը՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետ համագործակցությամբ:
Հետազոտության գլխավոր հարցն է. «Ի՞նչ ազդեցություն ունեն «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ուսուցման մոտեցումները աշակերտների առաջնորդության, դպրոցի և ընդհանուր առմամբ համայնքի վրա»: Մասնավորապես, CRESST-ի թիմն ուսումնասիրել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցիչ-առաջնորդների, ուսուցման մոտեցումների և Փոփոխություների վրա հիմնված ուսումնառության ազդեցությունն աշակերտների ակադեմիական առաջընթացի և առաջնորդության զարգացման վրա: 2023-2024 ուսումնական տարում հետազոտությունն իրականացվել է երկու փուլով՝ 78 դպրոցում, որոնցից 39-ը ընտրվել են ԿԳՄՍՆ-ի հետ համագործակցությամբ՝ որպես համեմատվող խմբի դպրոցներ:
Հետազոտությունը ցույց տվեց, որ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը զգալիորեն բարելավել է աշակերտների ուսումնական առաջադիմությունը, հատկապես հայոց լեզու առարկայից, որտեղ 5-րդ դասարանի աշակերտները արդյունքներով գերազանցել են իրենց հասակակիցներին գիտելիքահեն և կիրառական առաջադրանքներում: 10-րդ դասարանի աշակերտները զգալի առաջընթաց են ցուցաբերել, սակայն քննադատական մտածողությունը ստուգող առաջադրանքներում դիվարություններ են ունեցել։ Սա վկայում է, որ ծրագիրը աշակերտների մեջ ամրապնդում է ուսումնառության հիմնարար կարողությունները։
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցիչ-առաջնորդները նպաստում են աշակերտների ներգրավվածությանը խմբային աշխատանքի, առօրյայի հետ փոխկապակցված առաջադրանքների և շտկողական պրակտիկայի միջոցով՝ ձևավորելով աջակցող և ներառական ուսումնական միջավայր: Ուսուցիչ-առաջնորդները կազմակերպում են ուսուցումը աշակերտների կարիքներին համապատասխան՝ խթանելով ինքնուրույնությունը և համագործակցությունը:
Հետազոտությունը նաև վեր են հանվել բարելավման անհրաժեշտություն ունեցող ոլորտները, որոնք առավել դրականորեն կխթանեն ծրագրի ազդեցությունը: Բարելավման առանցքային ուղղություններից են ավագ դասարանի աշակերտների շրջանում քննադատական մտածողության զարգացումը, քանի որ հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ թեև աշակերտների շրջանում ներգրավվածությունն ու առաջնորդության զարգացումը ամուր հիմքեր ունեն, ավելի բարձր կարգի մտածողության հմտությունների տիրապետումը կօգնի կողմնորոշվել և լուծումներ գտնել բարդ իրավիճակներում: Բարելավման մեկ այլ ուղղություն է Ուսումնառության համընդհանուր ձևավորման մոտեցումների (UDL) հետևողական կիրառումը ուսուցման գործընթացներում: Երկարաժամկետ համագործակցության հնարավորության դեպքում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը պատրաստ է ուսուցման մեթոդների շարունակական կատարելագործմանն ու արդյունավետության բարձրացմանը՝ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Կրթության և տեղեկատվության դպրոցի աջակցությամբ և մասնագիտական ուղղորդմամբ։
Ցուցադրված է 4-ից 4 հարց
Աշակերտների, Ուսուցիչ-առաջնորդների և դպրոցի ղեկավարների հետ անցկացված 40 խորքային հարցազրույցները բացահայտեցին իրողություններ դպրոցից և նրա սահմաններից դուրս։ Աշակերտները նշեցին, թե ինչպես են համատեղ գործողությունները ընդլայնում իրենց առաջնորդական և ստեղծագործական կարողությունները և սեփական ուիերի հանդեպ վստահությունը՝ դարձնելով ուսումն ավելի գրավիչ և ներառող: Ուսուցիչ-առաջնորդները կարևորեցին մենթորության, համագործակցության և դասավանդման նորարարական մեթոդների դերը իրենց մասնագիտական աճի ձևավորման և աշակերտների ներգրավվածության բարելավման գործում: Դպրոցների ղեկավարներն ընդգծեցին, թե ինչպես դպրոցական նախաձեռնությունները՝ բնապահպանական նախագծերից մինչև որոշումների կայացման մեջ ներգրավվածությունը, ամրապնդեցին ներհամայնքային կապերը և հնարավորություն տվեցին աշակերտներին դառնալ ակտիվ փոփոխություններ կատարողներ: Այս տեսակետները վկայում են ծրագրի ազդեցության մասին ոչ միայն ուսումնառության գործընթացում, այլև դրա սահմաններից դուրս՝ խթանելով առաջնորդությունը, տոկունությունը և համագործակցային մշակույթը:
Հետազոտությամբ հաստատվում է, որ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը խորապես ազդել է Հայաստանի կրթական համակարգի վրա՝ աշակերտներին զինելով ակադեմիական կարողություններով, նրանց շարունակական զարգացման համար անհրաժեշտ սոցիալական-հուզական հմտություններով: Թեև անընդհատ կատարելագործման անհրաժեշտություն միշտ կա, ծրագիրը նպաստում է համայնքներում խորաթափանց և կարողունակ առաջնորդների ձևավորմանը՝ խթանելով առաջնորդությունը, համընդհանուր դասարանային մշակույթը և նպաստելով կրթական հավասարության ապահովմանը։
Սրտանց երախտագիտություն ենք հայտնում դոկտոր Էրիկ Էսրաիլյանին և Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Կրթության և տեղեկատվության դպրոցին այս կարևոր հետազոտության իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական աջակցության համար: Նրանց ներդրումը կարևոր է CRESST-ի և «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հզորացման և կրթության մեջ բովանդակալից փոփոխություններ սերմանելու գործում՝ խթանելով աշակերտների և կրթական ոլորտի աշխատողների վերափոխման հնարավորությունները ոչ միայն Հայաստանի ներսում, այլև նրա սահմաններից դուրս։