Աջակցությունից մինչև առաջնորդություն
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամի Ուսուցիչների առաջնորդության ծրագրի (ՈՒԱԾ) շրջանակներում ընտրվում են համալսարանական շրջանավարտներ և մասնագետներ, որոնք հնարավորություն են ստանում դասավանդել...
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամի Ուսուցիչների առաջնորդության ծրագրի (ՈՒԱԾ) շրջանակներում ընտրվում են համալսարանական շրջանավարտներ և մասնագետներ, որոնք հնարավորություն են ստանում դասավանդել...
#### «ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ԵՎ «ԶԱՆԳԱԿ» ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՋԱՆՔԵՐԸ՝ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՆԵՐՈՒԺԸ
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամի Ուսուցիչների առաջնորդության ծրագրի (ՈՒԱԾ) շրջանակներում ընտրվում են համալսարանական շրջանավարտներ և մասնագետներ, որոնք հնարավորություն են ստանում դասավանդել առավել կարիքավոր համայնքներում և միաժամանակ ձևավորել այն հմտությունները, մտածելակերպը և փորձը, որոնք անհրաժեշտ են կրթության ոլորտում փոփոխություններ իրականացնող առաջնորդներ դառնալու համար։ Ծրագիրը համատեղում է դասարանային փորձի ազդեցությունը և առաջնորդության զարգացումը՝ պատրաստելով մասնակիցներին նորարարական մոտեցումներ կիրառել ուսուցման գործընթացում, խթանել կրթական հավասարությունը և առաջնորդել համակարգային փոփոխություններ ամբողջ երկրում։
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամի ՈւԱԾ մասնակից ուսուցիչ-առաջնորդները (ուա-ները) երկու տարվա ընթացքում մշտապես աշխատում են առաջնորդության զարգացման ղեկավարների հետ, ովքեր ծրագրում նրանց հետ աշխատող անմիջական ղեկավարներն են։ Վերջիններս ուա-ների հետ աշխատանքում նպատակ ունեն զարգացնել նրանց առաջնորդական հմտությունները, բարելավել իրականացվող դասերի որակն ու նպաստել ուա-ների մասնագիտական և անձնական աճին։
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ում ուա-ների հետ աշխատանքում կիրառվում է քոուչինգային մոտեցում։ Քոուչների միջազգային ֆեդերացիան սահմանում է քոուչինգը որպես այցելուների (քոուչիների) հետ համագործակցության՝ մտածողությանն ուղղված ստեղծագործական գործընթաց, որը աջակցում է նրանց ընդլայնել իրենց անձնական ու մասնագիտական ներուժը, ինչն անհրաժեշտ է այսօրվա անհաստատ ու բազմակողմանի իրականության մեջ։ Քոուչինգն օգնում է մարդկանց ճանաչել իրենց և լուծել իրենց մարտահրավերներն ինքնաճանաչման և ինքնաանդրադարձի միջոցով։
Ցուցադրված է 5-ից 5 հարց
Ցուցադրված է 5-ից 5 հարց
Listen to Understand (լսել՝ հասկանալու համար)
Ask Powerful Questions (տալ էական հարցեր)
Challenge and Support (մարտահրավեր առաջադրել և աջակցել)
Establish Next Steps and Accountability (համաձայնեցնել հաջորդիվ քայլեր և դրսևորել [հետևողականություն](https://www.ccl.org/articles/leading-effectively-articles/what-it-takes-to-coach-your-people/))
Այն լավագույնս կիրառելու համար երկու կողմերին առաջարկվում է նախ միջանձնային առողջ և համագործակցային հարաբերություններ հաստատել։
Անմիջական ղեկավարների կողմից քոուչինգային մոտեցումները կիրառվում են հիմնականում ուա-ների հետ անհատական զրույցներում։ Ըստ 2025 թվականին անցկացրած հարցման արդյունքների՝ յուրաքանչյուր շաբաթ ղեկավարն տարբեր ուա-ների հետ ունենում է միջինում 5 ժամ անհատական հանդիպումներ։ Յուրաքանչյուր ուա-ի հետ մեկ ամսվա կտրվածքով անցկացվում է մեկից ավելի անհատական հանդիպում։ Անհատական հանդիպումները բաժանվում են երկու խմբի. ընթացիկ անելիքի քննարկում և քոուչինգային զրույցներ։
Յուրաքանչյուր ուա-ի հետ մեկ կիսամյակում տեղի է ունենում 1-3 քոուչինգային զրույց՝ կախված կարիքից, նպատակներից և ուա-ի՝ քոուչինգային զրույցին պատրաստ լինելուց։ Պլանավորումն ու անցկացումը տարբերվում է նաև կախված այն հանգամանքից, թե ուա-ն ծրագրի առաջին տարում է, թե՝ երկրորդ։ Առաջին տարվա ուա-ների հետ աշխատանքում ղեկավարներն առավել շատ օգտագործում են ընթացիկ հարցերի քննարկման ձևաչափով հանդիպումները, երկրորդ տարվա ուա-ների հետ աշխատանքում ավելի շատ կիրառվում է քոուչինգային մոտեցումը։
Քոուչինգային զրույցներն ինչպես պլանավորվում են ղեկավարի կողմից, այնպես էլ՝ ուա-ներն են դիմում՝ որևէ խնդիր խորքային քննարկելու համար։ Ուա-ների կողմից հիմնականում բարձրացվող թեմաներն են հարաբերությունները (գործընկերների, աշակերտների հետ), դասավանդման բարելավումը, հուզական այրումը։
Քոուչինգային մոտեցմամբ զրույցները շարունակաբար կիրառվում են ղեկավարների կողմից, քանի որ անդրադարձերը ցույց են տալիս դրանց արդյունավետությունն ուա-ների առաջնորդության, մասնագիտական հմտությունների զարգացման գործընթացում։ 2025 թվականի մայիսին ուա-ների հետ անցկացված հարցման արդյունքներով՝ պատասխանող բոլոր 22 ուա-ները նշել են, որ
\* _Վերը նշված հարցումը մեկ ղեկավարի խմբի օրինակով է, որը մեծապես նույնական է մյուս խմբերի պատասխանների հետ։_
Ուսուցիչ-առաջնորդների հետ քոուչինգային մոտեցման կիրառումը նպաստում է նաև նրանց կողմից նման մոտեցումների կիրառմանը դասարանում, սովորողների հետ աշխատելիս։ Այն օգնում է ուա-ներին դասարանում հաստատել հստակ ակնկալիքներ, խրախուսել համագործակցային միջավայրը, կարևորել ինքնաճանաչումն ու ինքնախնամքը։ Նրանք ուսումնառությունը կազմակերպում են տարբեր մեթոդներով և ստեղծում են առաջնորդության զարգացմանը նպաստող միջավայր։ Դասի դիտարկումների վրա հիմնված քոուչինգային զրույցներն ուղղորդում են ուա-ներին ունենալ աշակերտակենտրոն նպատակներ, անդրադարձ անել ու շարունակաբար բարելավել ուսումնառության միջավայրը։
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամում ուա-ների հետ աշխատաող առաջնորդության զարգացման ղեկավարները պարբերաբար վերապատրաստումներ անցնում են կրթության մեջ քոուչինգում մասնագիտացված Bright Morning Consulting-ի նյութերով, ինչպես նաև, մասնակցում են Teach For All-ի դասընթացներին ու քոուչինգային սեսիաներին։
«Դասավանդի’ր հանուն Հայաստանի»-ում առանձնահատուկ տեղ ունի տվյալահեն մտածողությունը։ Կազմակերպությունը հավատում է, որ ուսուցիչներին տրամադրվող աջակցությունը պետք է ոչ միայն հիմնված լինի փորձի ու համագործակցության, այլև՝ տվյալների և փաստերի վերլուծության վրա։
Յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտին կազմակերպությունը անցկացնում է անանուն հարցում երկամյա ծրագրի մասնակից ուա-ների շրջանում։ Հարցման նպատակն է լսել նրանց կարծիքը Ուսուցիչների առաջնորդության ծրագրի վերաբերյալ, հասկանալ, թե որքան արդյունավետ է տրամադրվող մասնագիտական աջակցությունը և ինչ ուղղություններով է հնարավոր այն շարունակաբար կատարելագործել։ Հարցման արդյունքները թույլ են տալիս տեսնել աշխատանքի ազդեցությունը ոչ թե ենթադրությունների, այլ իրական տվյալների հիման վրա։
2023
ստացվող հետադարձ կապը և ձևավորված դրական աշխատանքային հարաբերությունները
2024
ստացվող հետադարձ կապը և ձևավորված դրական աշխատանքային հարաբերությունները
2025
ստացվող հետադարձ կապը և ձևավորված դրական աշխատանքային հարաբերությունները
Հարցումը ներառում է նաև աշխատանքային հարաբերությունների գնահատումը։ Արդեն երեք տարի շարունակ ուա-ների 98%-ը նշում է, որ ունեն վստահելի և գործընկերային հարաբերություններ իրենց ղեկավարների հետ, և որ տրամադրվող մասնագիտական աջակցությունն ուղղված է իրենց երկարաժամկետ աճին ու առաջնորդական ուղուն։ Այս կայուն բարձր արդյունքները վկայում են, որ ծրագրի շրջանակում ձևավորվել է համագործակցության և փոխվստահության մշակույթ, որտեղ հետադարձ կապը դիտվում է որպես զարգացման հնարավորություն։
«Դասավանդի'ր հանուն Հայաստանի» հիմնադրամը հնարավորություն է տալիս անձնական աճի, ինքնավստահության բարձրացման, ինքնաճանաչ փոխհարաբերությունների կառուցման և թվային և այլ բազմատեսակ հմտությունների զարգացման մեջ»։
2024
աջակցությունը նպաստել է իրենց դասավանդման հմտությունների զարգացմանը
2025
աջակցությունը նպաստել է իրենց դասավանդման հմտությունների զարգացմանը
«Ինձ հետ աշխատող ԱԶՂ-ն հմտորեն դրական աշխատանքային հարաբերություններ է ստեղծել` նպաստելով մեր դասավանդման և առաջնորդական կարողունակությունների զարգացմանը»։
Նույն կերպ կարևոր է նաև ուսուցիչների առաջնորդական կարողունակությունների զարգացմանն ուղղված աջակցությունը։ 2024 և 2025 թվականներին համապատասխանաբար 98% և 97% ուսուցիչ-առաջնորդներ համաձայն են եղել, որ առաջնորդական հմտությունների զարգացման ուղղությամբ տրամադրվող աջակցությունն արդյունավետ է եղել։ Սա ցույց է տալիս, որ աջակցությունը չի սահմանափակվում միայն առարկայական կամ մեթոդական հմտություններով․ այն ուղղված է ուսուցչի ձևավորմանը որպես համայնքային և կրթական առաջնորդ։
«Դասավանդիր հանուն Հայաստանի» հիմնադրամի ուա-ների հետ աշխատող անմիջական ղեկավարները շարունակում են կիրառել քոուչինգային մոտեցումները իրենց անհատական զրույցներում՝ շարունակաբար բարելավելով նաև իրենց քոուչինգային հմտությունները։
Տվյալների և ներազդեցության ավագ մասնագետ
Teach For Armenia
Առաջնորդության զարգացման ղեկավար
Teach For Armenia