ՔԵՐՈԼ ԱՍԼԱՆՅԱՆԻ ԱՅՑԸ ԶՈԼԱՔԱՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ
Հունիսի 7-ին Զոլաքար համայնքի համար 2 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ շատ սպասված հանդիպում․ դպրոցի անձնակազմն ու աշակերտները հյուրընկալել էին Քերոլ Ասլանյանին...
Հունիսի 7-ին Զոլաքար համայնքի համար 2 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ շատ սպասված հանդիպում․ դպրոցի անձնակազմն ու աշակերտները հյուրընկալել էին Քերոլ Ասլանյանին...
Հունիսի 7-ին Զոլաքար համայնքի համար 2 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ շատ սպասված հանդիպում․ դպրոցի անձնակազմն ու աշակերտները հյուրընկալել էին Քերոլ Ասլանյանին, ով 2021 թվականին միացավ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի #NationBuilderds ծրագրին` դառնալով Զոլաքարի միջնակարգ դպրոցի հովանավորը։ Հենց այս դպրոցում է աշխատում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցիչ-առաջնորդ Կարեն Մելիքյանը և հանդիսանում է նաև դպրոցի տնօրենը։
Հանդիպման ընթացքում աշակերտները ծանոթացան Քերոլի հետ և ցույց տվեցին դպրոցի հետաքրքիր անկյուններն ու մշակութային առանձնահատկությունները։ Շրջելով դպրոցի բակում և դասասենյակներում՝ Քերոլը ծանոթացավ աշակերտների կողմից ստեղծված տարբեր նորարարական նախագծերին, ձեռագործ աշխատանքներին և դպրոցական կյանքին, որից հետո կիսվեց իր ընտանիքի՝ հատկապես մայրիկի պատմությամբ, ով 1915 թվականի Ցեղասպանության ընթացքում հրաշքով փրկվել և փախել էր Ալեքսանդրապոլ։
Քերոլի ընտանիքի հուզիչ պատմությունը հատկանշական էր, քանի որ Քերոլն իր հովանավորությունը Զոլաքարի դպրոցում նվիրել էր հենց իր մայրիկի՝ Արմենուհի Բաղդասարյանի հիշատակին, ով միշտ բարձր է գնահատել կրթությունն ու ամեն ինչ արել՝ իր երեխաներին լավ կրթությամբ ապահովելու համար։ Այդ առիթով «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը Արմենուհի Բաղդասարյանի հիշատակին նվիրված հուշատախտակ էր պատրաստել։ Հուշատախտակն այժմ փակցված է Քերոլի հովանու ներքո ստեղծված «Ինֆոգրադարան» նախագծի կողքին։
««Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ծրագրին դիմել եմ՝ գիտակցելով, որ երեխաներին այլևս չի հետաքրքրում հին մեթոդներով կրթության ձևաչափը։ Ես փորձեցի գտնել նոր թիմ, նոր հնարավորություններ ու համախոհներ, որպեսզի մեր դպրոցում էլ կրթությունը դառնա ժամանակակից և աշակերտներին հետաքրքող։ Վստահ կատող եմ ասել, որ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին միանալուց հետո մեր դպրոցում տեղի ունեցած անթիվ դրական փոփոխությունների շրնորհիվ է, որ այսօր մեր աշակերտները այսքան ազատ և անկաշկանդ քննարկումներ և հանդիպումներ են անցկացնում հյուրերի հետ։ Նմանատիպ փոփոխության արդյունք է նաև «Ինֆոգրադարան» նախագիծը, որը շարունակական բնույթ է կրելու»
Զոլաքարի համար 2 միջնակարգ դպրոցի տնօրեն և «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցիչ-առաջնորդ
«Ինֆոգրադարան»-ի շրջանակներում աշակերտները պատրաստում են բարձրորակ ուսումնական նյութեր՝ քարտեզներ, պաստառներ, ցուցանակներ և այլ պարագաներ, որոնցից լավագույնները տեղ են գտնում «Ինֆոգրադարան»-ի պահոցում։ Պահոցի նյութերը հետագայում օգտագործում են ուսուցիչները՝ դասապրոցեսը դարձնելով ավելի հետաքրքիր, բովանդակալից և գունեղ։
Զգացմունքային և հպարտությամբ լի հանդիպման ավարտին աշակերտները ձեռագործ նվերներ հանձնեցին հյուրերին և հրաժեշտ տվեցին միմյանց՝ կրկին հանդիպելու սպասումով։ Քերոլը կիսվեց իր զգացումներով և անսահման երախտագիտութթյամբ՝ նշելով, որ երբեք չի մոռանա իր այցը Զոլաքարի միջնակարգ դպրոց։
Օգոստոսի 10-ին ականատես եղա, թե ինչ է անում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը Հայաստանի աշակերտների համար ՝ այցելելով Լոռու լեռներում գտնվող Շենավանի միջնակարգ դպրոցը: